Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Ասում են...

Ասում են...
31.05.2012 | 15:02

...թե ԲՀԿ-ի մի շարք գործիչներ սպասում են` արդյո՞ք իրենց կազդանշվի` դուրս գալ ԲՀԿ-ից` պահել իրենց պորտֆելները և կամ մտնել ՀՀԿ, ինչպես եղավ «Օրինաց երկրի» դեպքում: Մեր ունեցած տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս տեխնոլոգիան չի ցանկանում կիրառել։ Փորձագետները կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը: Անհրաժեշտություն կառաջանա աշնանը, նախագահական ընտրություններից առաջ, եթե ԲՀԿ-ն խախտի ձեռք բերած պայմանավորվածությունները, և ընտրությունների գնա սեփական թեկնածուով:

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ